38593 դիտում
12:54 20-11-2015
Նոր սկանդալ է հասունանում Վանաձոր քաղաքում. քաղաքապետին ու նրա եղբորը իրենց ազգականը մեղադրում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի դատախազությունում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ, 54-ամյա Վիկտոր Ալբերտի Դարբինյանը բողոք է ներկայացրել և հայտնել, որ իրենց ընկերությունը՝ «ԴԻԿՏԻՍ» ՍՊԸ անվանունով՝ Վանաձորի թիվ 1 երթուղում իրականացնում է ուղևորափոխադրման ծառայություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Դարբինյանը բարձրաձայնում է, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Վանցիկի Դարբինյանը և իր եղբայրը՝ Սեյրան Վանցիկի Դարբինյանը, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, այս տարվա մարտ ամսից բանավոր սպառնալիքների և այլ գործողությունների միջոցով փորձում են ահաբեկել իրեն, որպեսզի ինքն իր ընկերության գործունեության լիազորությունները դադարեցնի՝ անգամ ասելով, որ ընկերության գույքը պետք է գրանցվի քաղաքապետի եղբոր անվամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լոռու մարզի դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181 հոդվածների կարգով հետագա ընթացքը լուծելու նպատակով երեկ՝ նոյեմբերի 19-ին, գործերն ուղարկել է ոստիկանության Լոռու մարզային վարչություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «ԴԻԿՏԻՍ» ՍՊԸ-ի տնօրեն Վ. Դարբինյանը քաղաքապետ Ս. Դարբինյանի հորեղբոր տղան է:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանի և նրա եղբոր տեսակետը նշված խնդրի վերաբերյալ:
Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանը
[img]/ups/images/0769518001448009728980381.jpg[/img]
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
46402 դիտում
23:05 21-10-2021
Մութ ամպեր՝ Ճամբարակ համայնքի ղեկավարի գլխին. նա կասկածվում է մի շարք պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ
5583 դիտում
19:31 20-11-2015
Վանաձորի քաղաքապետը պատասխանում է SHAMSHYAN.com-ի` «Նոր սկանդալ է հասունանում Վանաձոր քաղաքում» հրապարակմանը