211652_close_icon
views-count3143 դիտում article-date 21:18 25-11-2015

Ռուսական շոուբիզնեսի աստղերը հրաժարվում են Թուրքիա մեկնել հանգստի

Ռուսական Су-24 կործանիչի խոցման հետ կապված միջադեպից հետո ռուսական շոուբիզնեսի մի քանի աստղեր որոշում են կայացրել խզել գործնական և անձնական կապերը «Բոսֆորի ափերի» հետ: Թուրքիայում իրենց հանգիստն անցկացնելուց հրաժարվել են պարուհի Անաստասիա Վոլոչկովան, Նիկոլայ Բասկովը, Սերգեյ Ժուկովը և մեծ թվով այլ աստղեր: Նշենք, որ Նիկոլայ Բասկովը ի նշան բողոքի` վաճառել է Թուրքիայում գտնվող իր առանձնատունը: Հիշեցնենք, որ Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում, ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվել: Թուրքական ավիացիան հայտնել էր, որ ինքը կործանել է ինքնաթիռը Թուրքիայի օդային տարածքը խախտելու համար: ՌԴ ՊՆ-ն, սակայն, պնդում էր, որ ինքնաթիռը գտնվել էր բացառապես Սիրիայի տարածքում: Նշենք նաև, որ ինքնաթիռի օդաչուներին, ենթադրաբար, հաջողվել էր կատապուլտացվել: 

Նմանատիպ նյութեր