211652_close_icon
views-count991 դիտում article-date 13:12 26-11-2015

Ղրղզստանի խորհրդարանը դիտորդական առաքելություն կիրականացնի ՀՀ-ում անցկացվելիք հանրաքվեի ընթացքում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում նոյեմբերի 26-ին հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովի հետ: Գալուստ Սահակյանը շնորհավորել է Ասիլբեկ Ժեենբեկովին Ղրղզստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա ղեկավարության ընթացքում Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ խորհրդարանական համագործակցությունն առավել կամրապնդվի: Խոսելով միջխորհրդարանական երկկողմ եւ բազմակողմ համագործակցության վերաբերյալ՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է միջազգային հարթակներում փոխադարձ աջակցությունն ու համագործակցությունը եւ անհրաժեշտ համարել դրանց ակտիվացումը: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի եւ Ղրղզստանի օրենսդիր մարմինների համագործակցությանը, մասնավորապես խոսել է ԵՏՄ անդամակցությունից եւ անհրաժեշտ համարել օրենսդրական լուծումներ պահանջող հարցերում լինել միասնական: Գալուստ Սահակյանը Ղրղզստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է: Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար: Նա փաստել է, որ Ղրղզստանն ու Հայաստանը եղբայրական պետություններ են եւ ընդգծել երկկողմ ու բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունն ու կարեւորությունը: Ասիլբեկ Ժեենբեկովը, խոսելով նաեւ Հայաստանում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին, նշել է, որ Ղրղզստանի խորհրդարանը դիտորդական առաքելություն կիրականացնի հանրաքվեի ընթացքում: Ղրղզստանի խորհրդարանի ղեկավարը կարեւորել է խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու՝ Հայաստանի փորձը: Նա տեղեկացրել է, որ Ղրղզստանը նույնպես մտադիր է իրականացնել սահմանադրական փոփոխություններ՝ հիմքում ունենալով խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու նպատակ: Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Ասիլբեկ Ժեենբեկովի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի հետ կապված մանրամասներ:

Նմանատիպ նյութեր