211652_close_icon
views-count1041 դիտում article-date 16:15 26-11-2015

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության շարքերը համալրեցին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շուրջ 60 երիտասարդներ

Նոյեմբերի 25-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությանը նոր անդամագրված շուրջ 60 երիտասարդների կուսակցական անդամատոմսերի հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ ԵԿ ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Միջոցառումը մեկնարկեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքով, որի ընթացքում Երևանի քաղաքապետը շնորհավորեց նորանդամ երիտասարդներին` կարևորելով երիտասարդության դերը կուսակցության գործունեությունում և առհասարակ հասարակության մեջ` որպես երկրի հենասյուներ և ավագ սերնդի գործը շարունակողներ: Հաջորդիվ նոր անդամագրված երիտասարդներին իր շնորհավորանքի խոսքն ուղղեց ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը: <<Հայաստանի հանրապետական կուսակցությունը մշտապես մասնակից է երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացներին, որոնցում կարող է ներդնել իր համեստ լուման: Մեր երիտասարդները մշտապես առավել պատասխանատվությամբ են վերաբերվում կուսակցության կողմից իրենց տրված վստահությանն ու կրում են այն մեծ պատվով: Ուստի խնդրում եմ ձեզ պահպանել ՀՀԿ ԵԿ կարևորագույն 2 սկզբունքները, այն է` նվիրվածություն և ազնվություն>>,- նշեց ՀՀԿ ԵԿ ղեկավարը ՀՀԿ ԵԿ ղեկավարի խոսքին հաջորդեց նորանդամ կուսակցականներին անդամատոմսերի հանձնումը, որից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձ կատարեց սահմանադրական բարեփոխումների նախագծին, մեկնաբանություններին ու պարզաբանումներին և այնուհետև պատասխանեց թեմայի շուրջ երիտասարդների հարցերին: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր