34135 դիտում
12:23 28-11-2015
Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. գայլը կամ գայլերը Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում հոշոտել են 50-ից ավելի ոչխարներ ու այծեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի անասնագոմերից մեկում մի քանի տասնյակ ոչխարներ ու այծեր են հայտնաբերվել հոշոտված վիճակում:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անասնագոմը պատկանում է նշված թաղամասի 18 տան բնակիչ. 43-ամյա Հարություն Եփրեմյանին, ով, բացելով անասնագոմի դուռը, տեսել է, որ գայլը կամ գայլերը 50-ից ավելի ոչխարներ ու այծեր են հոշոտել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հոշոտված կենդանիների մեծ մասը սատկել է: Նրանց մի մասը հղի է եղել, մի մասն էլ վիրավոր է, սակայն ապրելու ենթակա չէ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Հ. Եփրեմյանը ունի 2 անչափահաս երեխաներ և անասնապահությունը իր ընտանիքը կերակրելու միակ միջոցն էր, իսկ այդ գործի համար նա բանկից վարկով գումար էր վերցրել:
Գ. Շամշյանի հետ զրույցում Հ. Եփրեմյանը ասում էր. «Մեծ դժվարությամբ եմ պահել անասուններին, իսկ գելը էկավ ու մի քանի րոպեում ամբողջ չարչարանքս ջուրն ընկավ: Հիմա սատկած անասունների միսը պիտանի չի, ու չեմ էլ կարող օգտագործել կամ էլ վաճառել: Բանկից վարկով գումար էի վերցրել ու ներդրել էի էս գործի մեջ: Հիմա ո՞նց եմ վարկերը փակելու, դիմացն էլ Նոր Տարի ա գալիս: Շատ հուսահատ վիճակ ա: Չգիտեմ, ոնց ա լինելու»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հրազդանի քաղաքապետարանում ստեղծվել է հանձնաժողով, որը այս պահին ժամանում է նշված վայր, որպեսզի ուսումնասիրի իրավիճակը և հաշվարկի վնասի չափը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)