211652_close_icon
views-count2701 դիտում article-date 13:52 30-11-2015

Վալդեսի կինը «Մանչեսթեր Յունայթեդի» վարքագիծը համարել է ստահակություն. լուսանկար

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսի կինը՝ Յոլանդա Կարդոնան տարակուսանք է հայտնել, որ իր ամուսինը չի հրավիրվել UNITED4UNICEF բարեգործական միջոցառմանը, որին հրավիրվել են թիմի մնացած խաղացողներն ու գլխավոր մարզիչը: «Այն, որ UNITED4UNICEF միջոցառմանը չեն հրավիրել իմ ամուսնուն, դա ամենավերջին ստահակությունն էր, որ կարող էի «ՄՅՈւ»-ի պես մեծ ակումբից սպասել: Դա ընդամենը բարեգործական միջոցառում էր», գրել է Յոլանդան իր ինստագրամում: Նշենք, որ միջոցառմանը 230 հազ. ֆունտի չափով նվիրատվություն է հավաքվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուի Վան Գալի հետ տարաձայնությունների պատճառով Վալդեսը կարող է խզել պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր