211652_close_icon
views-count808 դիտում article-date 15:53 30-11-2015

ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 4,2 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 23–27.11.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել 760.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել է 1,3 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 47,5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 4 գործի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 1,26մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հողերի պահպանության ոլորտ Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 4 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում, իսկ Տավուշի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Ապօրինի որս Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 34,7կգ /88հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների և Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, <<Զատիկ>> Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 5,5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 4,2մլն. դրամ:

Նմանատիպ նյութեր