1686 դիտում
16:12 01-12-2015
Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Գվադալախարայի Գրքի Միջազգային Փառատոնին
ՀՀ Մշակույթի նախարարության և Մեքսիկայում ՀՀ դեսպանության համագործակցության շնորհիվ Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցում է նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 6-ը տեղի ունեցող Գվադալախարայի Գրքի Միջազգային Փառատոնին:
Հայկական տաղավարը ներկայացված է շուրջ 180 անուն (ավելի քան 2000 կտոր) գրքերով, որոնք տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև իսպանախոս հայկական համայնքներում՝ Արգենտինայում, Ուրուգվայում, Իսպանիայում, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համայնքներում:
Հայոց Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նվիրված հայկական տաղավարը մեքսիկացի ընթերցողներին, հանրային և համալսարանական գրադարաններին ներկայացրեց Ցեղասպանության թեմայով բազմաթիվ աշխատություններ, այդ թվում՝ Մեքսիկայում գործող «ԱԲԳ» hրատակչության կողմից լույս ընծայված Մարտիրոս Չիտչյանի «Մահվան եզրին» հուշերը (իսպաներեն լեզվով) և Մեքսիկայի հեղինակավոր վերլուծական կենտրոնի՝ CIDE-ի կողմից հրապարակված «Հայաստան՝ մի պատմություն» ժողովածուն:
Գվադալախարայի Գրքի Միջազգային Փառատոնը, որն անց է կացվում 1987 թ.-ից, համարվում է Լատինական Ամերիկայի խոշորագույն և աշխարհի մեծությամբ երկրորդ գրքի ցուցահանդես-փառատոնը: Կազմակերպիչների գնաhատմամբ՝ փառատոնի այցելուների թիվն այս տարի գերազանցելու է 800,000-ը, իսկ մասնակից երկրների թիվն արդեն գերազանցել է 60-ը:
Նմանատիպ նյութեր
1000 դիտում
18:36 02-12-2015
Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Գվադալախարայի գրքի միջազգային ցուցահանդեսին
1674 դիտում
20:30 11-06-2015
Հայաստանը առաջին անգամ մասնակցում է օդագնացության միջազգային փառատոնին` Ռուսաստանում. ֆոտոշարք
1285 դիտում
15:50 17-07-2014
Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է Վագների անվան միջազգային երաժշտական փառատոնին
Այս բաժնից
658 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին