211652_close_icon
views-count2108 դիտում article-date 20:01 02-12-2015

«Բորուսիայի» տնօրեն. Կլոպի հետ խնդիրներ չենք ունենա, եթե մեր խաղացողներով հետաքրքրվի

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ ակումբը դեմ չէ, որպեսզի «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքվի իր խաղացողներով: «Անկասկած, «Բորուսիան» շատ լավ հարաբերություններ ունի Յուրգենի հետ: Ոչ մի խնդիր չի լինի, եթե ինչ որ պահի նա հետաքրքրվի մեր խաղացողներով: Դրա համար Կլոպը նախ պետք է մեր հետ կապ հաստատի: Ուրախ եմ Կլոպի համար, որ կարճ ժամանակահատվածում կարողացել է «Լիվերպուլին» ոտքի կանգնեցնել: Ես դա չէի սպասում, կարծում էի, որ իր ֆուտբոլը նոր թիմում խաղարկելու համար ավելի շատ ժամանակ կպահանջվի», ասել է Վատցկեն: Նշենք, որ ըսս տարբեր աղբյուրների, Կլոպը ցանկանում է «Լիվերպուլ» հրավիրել Մարկո Ռոյսին, Իլկայ Գյուդողանին, Օբամեյանգին:

Նմանատիպ նյութեր