211652_close_icon
views-count3985 դիտում article-date 20:49 02-12-2015

Արտառոց դեպք. «Զենիթի» ֆուտբոլիստը խախտում անելուց հետո կոտրել է ոտքը և կարմիր քարտ ստացել. տեսանյութ

Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի «Թերեք»-«Զենիթ» խաղում ուշագրավ դեպք է արձանագրվել: Հանդիպման 68-րդ րոպեին «Զենիթի» 21-ամյա կիսապաշտպան Ալեքսեյ Եվսեևը գնդակի համար պայքարում բախվել է մրցակցին և կոտրել ոտքը: Ծանր վնասվածք ստացած ֆուտբոլիստին դաշտից դուրս են բերել էլեկտրապատգարակով: Սակայն մինչ այդ մրցավարը Եվսեևին այդ դրվագի համար կարմիր քարտ է ցույց տվել Եվսեևին՝ կոպիտ խախտման համար: Այժմ բոլոր առումներով ձախորդ ֆուտբոլիստը առնվազն երեք ամիս խաղադաշտում չի հայտնվի: Հետաքրքիր է, որ Եվսեևը այդ ծանր դրվագից ընդամենը 7 րոպե առաջ էր փոխարինման դուրս եկել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր