2851 դիտում
10:05 03-12-2015
Ռուսները սկսել են հետաքրքրվել հայկական այն ապրանքների նկատմամբ, որոնց ներմուծումը Թուրքիայից Ռուսաստան արգելվել է. «ՀԺ»
«Հայկական ժամանակ».-ը գրում է. ««Արարատֆուդ» ընկերության տնօրեն Համլետ Թադևոսյանը երեկ armtimes.com կայքի լրագրողի հետ զրույցում հայտնել Է, որ իրենց ռուս գործընկերները արդեն հետաքրքրություն են ցուցաբերում հայկական այն ապրանքների նկատմամբ, որոնց ներմուծումը Թուրքիայից Ռուսաստան արգելվել Է։
«Արդեն գործընկերների կողմից հետաքրքրություն կա եւ քանակների առաջարկություն կա։ Այսինքն պատվերներ են ուզում վերցնել և քանակություններ են առաջարկում։ Մենք նայում ենք, փորձում ենք վերլուծել, հասկանալ, թե ինչքան մթերք կա Հայաստանում, որքանը մենք կարող ենք մթերել. ինչքանը կարող ենք արտահանել»– ասել Է Թադևոսյանը։
«Արարատֆուդի» տնօրենը ասել Է նաև, որ իրենց ռուս գործընկերների պահանջած ծավալը շատ մեծ է. «Ծավալները շատ-շատ մեծ են։ Տասնյակ հազարավոր տոննաներ։ Սա ՌԴ-ի ծավալն Է, որ Թուրքիայի մասով փակվել Է։ Բայց թե դրանից ինչքանը բաժին կհասնի Հայաստանին, դա կախված Է Հայաստանում առկա ապրանքից, որակից և գնից, որը կմրցակցի, օրինակ Եգիպտոսի, Մարոկոյի կամ այլ երկրների ապրանքների հետ, որոնք նույնպես այլընտրանքային շուկաներ են ՌԴ-ի համար»,– ասել Է ընկերության տնօրենը։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1099 դիտում
22:05 19-05-2023
Արգելվել է դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների ներմուծումը Թուրքիայից և Հորդանանից․ ՍԱՏՄ
3453 դիտում
09:31 04-03-2021
Թուրքիայից՝ Հայաստան. թուրքական ապրանքների ներմուծումը շարունակվում է՝ արգելքը շրջանցելով. «Ժամանակ»
1282 դիտում
16:51 19-12-2014
Գերմանիայից Ռուսաստան ապրանքների ներմուծումը կկրճատվի 20%-ով
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»