211652_close_icon
views-count9350 դիտում article-date 14:19 03-12-2015

Արտակարգ իրավիճակ Վերին Լարս ճանապարհի «Մլետ» անցակետում. հարյուրավոր մեքենաներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի Ռուսաստան

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վերին Լարս ավտոճանապարհին գտնվող «Մլետ» անցակետում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ քաղաքացիները ասացին, որ նախապես չի տեղեկացվել, որ ճանապարհը փակելու են և հիմա 100-ից ավելի բեռնատարների, մարդատար ավտոմեքենաների խցանում է առաջացել, իսկ Վրաստանի իշխանությունները պատճառաբանում են, թե ուժեղ ձյուն է տեղում և բուք է, դրա համար էլ փակել են անցակետը և չեն պատասխանում հարցին, թե երբ կբացեն այն: Խցանման մեջ հայտնված ավտոմեքենաների մեջ կան նաև երեխաներ ու ծերեր: Վարորդները չգիտեն, թե որքան ժամանակ են մնալու այս անորոշ վիճակում, այն էլ՝ այս ցուրտ եղանակին:

Նմանատիպ նյութեր