1199 դիտում
20:47 03-12-2015
ԼՂՀ բյուջեի նախագծի քննարկումները հանձնաժողովներում շարունակվում են
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը:
Օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի, խմելու եւ ոռոգման ջրի ոլորտների, շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների պահպանության, ներդրումային հիմնադրամի ֆինանսավորման հարցերն էին:
Բյուջեի նախագիծը ներկայացնող ոլորտների պատասխանատուները եւ ԼՂՀ ֆինանսների փոխնախարար Գ. Մարտիրոսյանը պատասխանել ու լրացուցիչ պարզաբանումներ են տվել պատգամավորների բարձրացրած հարցերին:
Քննարկումներին մասնակցում էր նաեւ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
730 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
844 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
670 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի