211652_close_icon
views-count1584 դիտում article-date 16:14 04-12-2015

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ‬ գործող նախագահին

Դեկտեմբերի 4-ին Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ ‪Նալբանդյան‬-ը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտգործնախարար Իվիցա ‪Դաչիչ‬ին։ Նախարար Նալբանդյանը և Իվիցա Դաչիչն անդրադարձան ԵԱՀԿ-ում սերբական նախագահության ընթացքին, կազմակերպության օրակարգային խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին: Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարները քննարկեցին հայ-սերբական օրակարգի հարցեր: Երկուստեք կարևորվեցին Հայաստանի և Սերբիայի համատեղ ջանքերն՝ ուղղված բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։

Նմանատիպ նյութեր