211652_close_icon
views-count2817 դիտում article-date 09:15 05-12-2015

ՀԷՑ-ի՝ միայն այս տարվա 9 ամիսների մաքուր շահույթը կազմել է ավելի քան 31 միլիարդ դրամ. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»–ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած հաշվետվությունից հայտնի դարձավ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ միայն այս տարվա ինն ամիսների մաքուր շահույթը կազմում է ավելի քան 31 միլիարդ դրամ։ Իսկ մինչև տարեվերջ, եթե ՀԷՑ-ում արտակարգ պատահարներ տեղի չունենան, ապա այս ընկերությունը տարին կփակի մոտ 100 միլիոն դոլար մաքուր շահույթով»։ Թերթը հավելում է, որ այսօր այս ընկերությունը ոչ միայն վնասներով չի գործում, այլ նաև գերշահույթով է աշխատում. «Ի դեպ, նշենք նաև, որ այս տարվա ինն ամիսներին ՀԷՑ-ի կողմից սպառողին մատակարարված էլէներգիայի 91 տոկոսը եղել է, այսպես կոչված, էժան էլեկտրական էներգիան, որն արտադրվում է Հայաստանի ատոմակայանի և մեծ ու փոքր ՀԷԿ-երի կողմից։ Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ը 5-ից 8 դրամով գնված էլէներգիան սպառողին վաճառել է 49 դրամով»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր