15312 դիտում
13:56 05-12-2015
18 օր առաջ գերությունից վերադարձած 24-ամյա Անդրանիկը զանգահարել է ծնողներին, ում հայրենիք վերադառնալուց հետո չի կարողանում տեսակցել. ի՞նչ է ասել նրանց
Հակառակորդի կողմն անցած եւ Հայաստանին վերադարձված զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին հայրենիք վերադառնալուց հետո ծնողները դեռ չեն կարողացել հանդիպել, արդեն 18 օր է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Բերդաշենի գյուղապետ Մխթար Սարգսյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ Անդրանիկը զանգահարել է եւ ասել, որ կարեւորը՝ հայրենիքում է եւ լավ է:
Դրանից առաջ հայտնել էինք, որ Ա. Գրիգորյանը հիվանդանոցից դուրս է գրվել եւ տեղափոխվել է Շուշիի մեկուսարան. կալանավորված է:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հարցին, թե ինչ է պատմել Անդրանիկը՝ ի՞նքն է հատել սահմանը, թե՞ պատահաբար է հայտնվել հակառակորդի տարածքում, Բերդաշենի նախկին գյուղապետ Գագիկ Սարգսյանը պատասխանել էր, որ այս մասին դեռ որևէ հստակ տեղեկություն չկա, քանի որ Ադրանիկը դեռ բուժզննություն է անցնում: Մեկ այլ հարցին, թե համագյուղացիներն ինչպես են ընդունելու նրա վերադարձը, Գ. Սարգսյանը նշել էր, որ ցանկացած դեպքում բոլորն ուրախ են, որ նա վերադարձավ ընտանիք:
Հիշեցնենք, որ ղարաբաղյան կողմին Ա. Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված