3063 դիտում
23:46 05-12-2015
Սերգեյ Սմբատյան. «Խաչատրյանի երաժշտությունն ազգային է եւ բացառիկ».www.aravot.am
«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր տեղի ունեցավ մեծանուն կոմպոզիտորի անվան 3-րդ միջազգային փառատոնի փակման համերգը, որի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ներկայացրեց «Խաչատրյանը և ջազը» բացառիկ նախագիծը։
ՀՊԵՆ-ը եւ Հայաստանի պետական ջազ նվագախումբն առաջին անգամ ջազային գործիքավորմամբ կատարեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։
Մշակումների հեղինակները հայ կոմպոզիտորներ են, ովքեր աշխատել են հնարավորինս «չշեղվել» բուն ստեղծագործություններից:
«Շատ ջազմեններ են տրվում այդ գայթակղությանը, բայց դրանից դասական երաժշտությունը չի տուժում, որովհետեւ այդ գործերը լուրջ մեկնաբանություններ են: Խեղելու եւ խեղաթյուրելու նպատակ չկա, պարզապես այդ հանճարեղ ստեղծագործությունները դիտել ենք ջազմենների տեսանկյունից եւ ոճից»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Արմեն Հյուսնունցը:
Նրա դիտարկմամբ՝ Արամ Խաչատրյանի երաժշտության ջազային մեկնաբանությունը միշտ արդարացված է. «Պարզ է, որ շատ բան կախված է կատարողից եւ գործիքավորողից:
Այսօր մեր ներկայացրած 11 ստեղծագործություններում ներգրավված էին երիտասարդ եւ տարեց կոմպոզիտորների գործիքավորումներ: Այդ բազմազանությունն էլ նախագիծը հետաքրքիր է դարձնում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/12/05/636081/
Նմանատիպ նյութեր
2835 դիտում
19:23 05-10-2019
Սերգեյ Սմբատյան. Արվեստն ու երաժշտությունը կյանքի որակ են փոխում. Aravot.am
1086 դիտում
18:10 06-11-2014
Խաչատրյանի անունը օգնում է, որպեսզի Հայաստանում ունենանք միջազգային մասշտաբի նախագծեր. Ս. Սմբատյան
1942 դիտում
12:34 18-02-2016
Մեր մեծագույն առաքելությունն է կատարել ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը. Սերգեյ Սմբատյան