1704 դիտում
09:11 06-12-2015
Ժամը 08.30-ի դրությամբ դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի միջհամայնքային, ինչպես նաև Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[color=#CC0000]Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի միջհամայնքային, ինչպես նաև Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Շիրակի մարզում, Երևան-Սևան, Տիգրանաշեն-Զանգակատուն, Վանաձոր-Ալավերդի, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:[/color]
ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
493 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
907 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում