211652_close_icon
views-count2566 դիտում article-date 11:14 08-12-2015

Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել

Իրանը միջին հեռահարության նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների: Վերջիններիս պնդմամբ՝ Իրանի գործողությունները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2 բանաձևերը: Փորձարկումներն անցկացվել են նոյեմբերի 21-ին՝ Պակիստանի հետ սահմանային Չաբահար քաղաքի մերձակայքում: ՄԱԿ ԱԽ-ն 2010 թվականին ընդունած 1929 բանաձևով արգելել է Իրանին բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացնել: Փաստաթուղթն ուժի մեջ է մնալու այնքան ժամանակ, մինչև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված գործարքն ամբողջությամբ իրագործվի:

Նմանատիպ նյութեր