2556 դիտում
14:59 08-12-2015
Ավետիսյանների անունները ընտրացուցակներում ներառված չեն եղել. ՀՀ ոստիկանություն
«Հրապարակ» օրաթերթի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի համարում զետեղված տեղեկության համաձայն՝ Գյումրիից խմբագրություն է զանգահարել թերթի մի ընթերցող և տեղեկացրել, որ գյումրեցիները խիստ վրդովված են: Դեկտեմբերի 6-ին քվեարկության գնալիս նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլև դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն նրանք էլ են քվեարկել:
Ըստ հրապարակման, զանգահարողը հայտարարել է, որ նման սրբապղծություն Գյումրին երբևէ չի տեսել և կոչ է արել գոնե անմեղ զոհերին խնայեին:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս հորդորել է տեղեկատվություն տարածելիս հղում անել միայն փաստերին։ Հիմա էլ փաստն ենք ներկայացնում խմբագրությանը.
1.Արաքսյա Անդրանիկի Պողոսյանը (ծված՝ 16.02.1990թ.) Գյումրի քաղաքի Մյասնիկյան փ. 188 տան հասցեի հաշվառումից հանվել է 19.02.2015թ.՝ մահվան կապակցությամբ,
2.Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (ծված՝ 11.12.1981թ.) նույն հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.,
3.Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (ծված՝ 22.05.1959թ.) նույն հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.,՝ մահվան կապակցությամբ,
4.Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (ծված՝ 01.11.1979թ.) հաշվառված է եղել ք.Գյումրի, Երևանյան խճուղի շենք 1 Ա, բն 12 հասցեում, մահվան կապակցությամբ նշված հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.,
5.Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (ծված՝ 17.12.1961թ.) հաշվառված է եղել ք. Գյումրի, Երևանյան խճուղի շենք 1 Ա, բն 12 հասցեում, մահվան կապակցությամբ նշված հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.:
Նկատի ունենալով, որ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների հիմքը բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման տվյալներն են, վերը նշված անձանց տվյալները չեն ընդգրկվել ընտրողների ցուցակներում:
Մենք զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները պարզաբանում կամ հերքում ենք առանց գնահատականներ տալու, բայց այս հրապարակման հարուցած զայրույթն ու զզվանքը պարզապես անհնար է զսպել:
Ավետիսյանների զոհված ընտանիքի չափահաս անդամների անունների իբր ընտրացուցակներում հայտնվելու մասին խմբագրություն «ահազանգած» անձը պարզապես կարող էր ստել, ինչը ստորություն ու սրբապղծություն է, բայց առավել սրբապղծություն չէ՞, երբ պատասխանատու լրատվամիջոցը տիրաժավորում է սուտը:
Ի՞նչ է նշանակում «քվեարկության ցուցակները մատչելի չեն, մենք հնարավորություն չունեինք այս տեղեկատվությունը ճշտելու»: Քվեարկության ցուցակներով չէիք կարող, գոնե փորձեիք ընտրացուցակներով ճշտել /ի դեպ, քվեարկության ցուցակները նույն ընտրական ցուցակներն են, պարզապես՝ ընտրողների կողմից լրացված/: Ոստիկանությունը վերջին ամիսներին պարբերաբար հրապարակել են ընտրացուցակների /ներբեռնման հնարավորությամբ/ կայքերի հասցեները, որոնք հայտնի են նաև նախորդ ընտրություններից, քաղաքացիներին խնդրում են ստուգել ցուցակների ճշտությունը, ահազանգել թերությունների մասին, օգնել դրանց վերացմանը:
Եվ «Հրապարակի» ցանկացած տառաճանաչ աշխատակից էլ կարող էր մուտքագրել անունները ու ստուգել՝ կա՞ն, թե չկան: Եթե սա անելը բարդ էր, կարող էին զանգել ոստիկանություն:
Կրկին հրապարակում ենք այդ կայքերի հասցեները.
1. www.police.am /ներառված են Շիրակի 33-36 ընտրատարածքները՝ ենթաընտրատարածքներով/.
2. http://www.elections.am:
Մենք նման դեպքերը միշտ բարեսրտորեն վերագրել ենք տգիտությանը կամ անպարտաճանաչությանը, բայց սա հենց սրբապղծություն է, որովհետև անմեղ արյան ու համաժողովրդական ցավի շահարկումն է ապատեղեկատվության հիմքում:
[b]ՀՀ Ոստիկանություն[/b]
Նմանատիպ նյութեր
1018 դիտում
14:34 17-09-2023
Ընտրացուցակներում 229 հանգուցյшլի տվյալներ են եղել
3261 դիտում
10:38 09-04-2014
Ինչպես ճիշտ վաճառել ավտոմասերը. աղջիկները ներառված չեն պատվերում
Այս բաժնից
1033 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր