10505 դիտում
18:28 08-12-2015
Կոտայքի մարզում 56-ամյա վարորդը Audi-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնին` նրա տան դիմաց. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` դեկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում նշված գյուղի բնակիչ, 56-ամյա Տիգրան Պետրոսյանը իր վարած Audi մակնիշի 01 VP 077 համարանիշի ավտոմեքենայով Ֆրոնտիկ Թևոսյան փողոցի թիվ 38 տան դիմաց վրաերթի է ենթարկել նշված տան բնակիչ, 87-ամյա Արտավազդ Ղարիբյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Աբովյանի բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ Արտակ Բունիաթյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարակականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` dատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+