211652_close_icon
views-count1468 դիտում article-date 21:10 09-12-2015

ԼՂՀ Ազգային Ժողովում շարունակվել են 2016թ. բյուջեի նախագծի քննարկումները խմբակցություններում

Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստը, որը վարում էր խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը: Օրակարգում «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի քննարկումն էր: Խմբակցության անդամների` ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանին առաջադրած հարցերը քաղպաշտպանության, տնտեսության, բյուջետային քաղաքականության և մշակույթի ոլորտներից էին: Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստը, որը վարում էր խմբակցության քարտուղար Ալյոշա Գաբրիելյանը: Քննարկվող թեման կրկին «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն էր: Հուշարձանների պահպանության, ջրամատակարարման, երիտասարդ ընտանիքների վարկավորման, հանքարդյունաբերության և այլ բնագավառների վերաբերյալ էին խմբակցության անդամների` ֆինանսների նախարարին ուղղած հարցերը: «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի մասին խմբակցություններում քննարկումները եզրափակվեցին «Վերածնունդ» խմբակցության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստով, որը վարում էր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը: Պատգամավորի առաջադրած հարցերը վերաբերում էին տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորմանը, առողջապահության ու մշակույթի ոլորտներին: Հիշեցնենք, որ «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախնական քննարկումը կեզրափակվի դեկտեմբերի 11-ին` ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Նմանատիպ նյութեր