211652_close_icon
views-count3446 դիտում article-date 10:03 10-12-2015

Թուրքական օդուժը ռմբակոծել է Իրաքի սահմանային տարածքը

Իրանական Fars News գործակալությունը հայտնել է, որ թուրքական ինքնաթիռները ներխուժել են Իրաքի օդային տարածք և ռումբեր նետել, փոխանցում է Life News-ը: Գործակալությունը նշում է, որ ռմբակոծվել է սահմանային Դահուք նահանգի ալ-Իմադիա շրջանը: Ականատեսների վկայությամբ՝ հարվածները հասցվել են Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերին: Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիան 130 զինվոր էր տեղակայել Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում, ինչն առաջացրել էր իրաքյան իշխանությունների դժգոհությունը: Իրաքի նախագահը պահանջել էր անհապաղ դուրս բերել զորքը երկրի տարածքից:

Նմանատիպ նյութեր