211652_close_icon

Լյուդմիլա Սարգսյանը միակ ընդդիմադիր պատգամավորն է, որ «կողմ» է քվեարկել 2016 թվականի բյուջեի նախագծին. «Առավոտ»

views-count1893 դիտում article-date 10:32 10-12-2015
«Առավոտ» թերթի թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, որը միակ ընդդիմադիր պատգամավորն է, որ «կողմ» է քվեարկել 2016 թվականի բյուջեի նախագծին, ասել է. «Ես ընդդիմության հատվածի ստանդարտ պահվածքի մեջ չեմ, և ես դա իմ առավելությունն եմ համարում»: Ըստ թերթի, ընդդիմադիր պատգամավորին իր քվեարկության համար ոչինչ չի կաշկանդել. «Ես շատ լավ գիտեմ մեր երկրի բոլոր բացասական կողմերը, կառավարության բացթողումները՝ տարիներ շարունակ, շատ լավ գիտակցում եմ, թե ինչ մարտահրավերների առջև ենք կանգնած: Բայց ամեն ինչին և ամեն գնով հարվածելը ինքնանպատակ չէ: Ես չեմ փորձում իմիջ ձևավորել այդպիսով: Ես պրագմատիկ քաղաքական գործիչ եմ և լավին լավ եմ ասում, վատին՝ վատ»:

Նմանատիպ նյութեր