211652_close_icon
views-count41497 դիտում article-date 15:10 11-12-2015

Առեղծվածային պայթյուն Արարատի մարզում. ավտոտնակն ու սառնարանային պահեստն ամբողջովին փլուզվել են. վիրավորը, ում կյանքի համար բժիշկները պայքարում են, 1 մետր շպրտվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա փլուզում և կա վիրավոր: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արարատի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ հրամանատարի տեղակալ Գարեգին Ղազարյանի գլխավորությամբ: Մինչ փրկարարների ժամանումը գյուղացիներն իրենց ուժերով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վեդիի հիվանդանոցի հերթապահ բժիշկների օգնությամբ Վեդիի հիվանդանոց են տեղափոխել 50-ամյա Տիգրան Սարգսյանին: Ժամանել են նաև գազի ծառայության, էլեկտրոցանցի աշխատակիցները: Առաջին իսկ պահից տեղում է եղել նաև գյուղապետ Դանիել Հակոբյանը: Վեդիի հիվանդանոցից վիրավորին 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխել են Երևանի այրվածքաբանության կենտրոն: Բժիշկների գնահատմամբ՝ վիճակը միջին ծանրության է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փլուզման հետևանքով պանելներն ընկել են նաև Վազ 2106 մակնիշի ավտոմեքենայի վրա: Պայթյունի վայրում հավաքված գյուղացիների մեծ մասը պնդում է, որ պատճառը եղել է գազի արտահոսքի հետևանքով առաջացած պայթյունը, սակայն մի քանի հոգի էլ պնդում են, որ պատճառը եղել է ամիակը, որով սառնարանային համակարգն է օգտագործվել: Այս պահին դեռ ոչ ոք չի կարող պնդել պայթյունի պատճառը, ինչի հետևանքով փլուզվել է ավտոտնակը, սառնարանային պահեստը, վնասվել են բնակարանի պատուհանները և հարևանությամբ գտնվող 1-2 տների ապակիները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ վիրավորին շպրտել է: Դեպքի մասին տեղեկացվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որպեսզի պարզվի պայթյունի հիմնական պատճառը: Մի քանի բնակիչներ էլ ֆոտոլրագրողին ասում էին, որ բազմաթիվ անգամ դիմել են տեղի գազի պատասխանատուներին և հայտնել, որ կա գազի արտահոսք, սակայն նրանք ամեն անգամ ասել են՝ կգանք կվերացնենք ու չեն եկել, իսկ եթե գյուղացիների պնդումները ճիշտ են, ապա թերացել են գազի աշխատակիցները: Ֆոտոլրագրողի հարցին՝ իրենք դիմել են գրավո՞ր, թե՞ բանավոր, վերջիններս ասում էին, որ դիմել են բանավոր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր