211652_close_icon
views-count1864 դիտում article-date 12:00 13-12-2015

Սաուդյան Արաբիայում ընթացող ընտրություններում առաջին անգամ կին է հաղթել

Սաուդյան Արաբիայում առաջին անգամ համայնքային ընտրությունների ժամանակ կին է հաղթել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Ընտրություններում հաղթողը Սալմա բինտ Հիզաբ ալ-Օտեբին է, ով ընտրվել է Մեքքայի տեղական ինքնակառավարման մարմնում։ Նշենք, որ Սաուդյան Արաբիայում համայնքային ընտրություններ են անցկացվում, որոնց առաջին անգամ մասնակցում են իգական սեռի ընտրողներն ու թեկնածուները: Իրենց թեկնածությունն էին առաջադրել 987 կին և 6000 տղամարդ թեկնածուներ: Քվեարկելու համար գրանցվել էր 130 հազար կին: Կանայք և տղամարդիկ առանձին էին ընտրատեղամասեր գնացել:

Նմանատիպ նյութեր