211652_close_icon
views-count1718 դիտում article-date 13:29 14-12-2015

London Chess Classic. Եվ նորից Կառլսենը դարձավ չեմպիոն, Արոնյանը՝ ընդհանուր հաշվարկում գրավեց 3-րդ տեղը

London Chess Classic մրցաշարը բավական դրամատիկ ավարտ ունեցավ: Վերջին՝ [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/13/72797/]9-րդ տուրում[/url] Հայաստանի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Մեր գրոսմայստերին հաղթողի հնարավորությունները պահպանելու համար միայն հաղթանակ էր անհրաժեշտ: Հաղթանակ էր անհրաժեշտ նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, և վերջինս դրան հասավ: Ճիշտ է, այստեղ Կարլսենին օգնության հասավ նրա մրցակիցը՝ ռուսաստանցի Գրիշչուկը, որը բացարձակ հավասար դիրքում զարմանալի վրիպում թույլ տվեց և անմիջապես հանձնվեց: 9-րդ տուրից հետո երեք շախմատիստ հավասար միավորներ էին վաստակել. Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և հոլանդացի Անիշ Գիրին: Հաղթողին որոշելու համար նախ Գիրիի ու Վաշիեր-Լագրավի միջև լրացուցիչ մրցամարտ անցկացվեց, որտեղ միայն Արմագեդոնի շնորհիվ ֆրանսիացին հաղթեց: Դրանից հետո չեմպիոնի համար վճռական մրցամարտում Կարլսենը հաղթեց Վաշիեր-Լագրավին՝ 1,5-0,5 և դարձավ մրցաշարի հաղթող: Արոնյանը թեպետ մրցաշարում ոչ մի պարտություն չկրեց, սակայն գրավեց 4-րդ տեղը: Բացի այդ, London Chess Classic-ի մրցաշարով ավարտվեց Grand Chess Tour-ի ամբողջ փուլը: Երեք մրցաշարերի ընդհանուր հաշվարկով այստեղ էլ հաղթող ճանաչվեց Մագնուս Կարլսենը: 2-րդը Անիշ Գիրին էր, իսկ 3-րդը՝ Լևոն Արոնյանը: Նշենք, որ Grand Chess Tour-ը բաղկացած էր 3 մրցաշարից. Norway Chess-ը, Sinquefield Cup-ը և London Chess Classic-ը: Նորվեգիայում Արոնյանը գրավել էր 9-րդ տեղը, իսկ Sinquefield Cup-ում՝ 1-ին: Մրցանակային հիմնադրամից Արոնյանը իր արդյունքների համար ստացավ 120 հազար դոլար, ինչպես նաև՝ Grand Chess Tour-ի հաջորդ խաղարկությանը մասնակցելու իրավունք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր