2070 դիտում
08:49 15-12-2015
2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Ծառուկյանը կհայտնվի քաղաքական թատերաբեմում. «Իրատես de facto»
«Իրատես de facto» թերթը գրել է, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջերս եթերում հայտնվում է միայն բիզնես նախագծեր կյանքի կոչելու համար, ամեն անգամ չմոռանալով հիշեցնել, որ ինքը քաղաքականությունից հեռացել է, քաղաքական հարցերով էլ իրեն չդիմել:
«Մեր տեղեկություններով, սակայն, նրա ճակատագրով «հետաքրքրվողները» հորդորել են թեման «թեժ» պահել, որպեսզի հասարակությունը մշտապես զգա, որ Գագիկ Ծառուկյանը իր կողքին կանգնած է, եւ երբ հարմար առիթ ստեղծվի, ԲՀԿ նախկին ղեկավարը կարող է նորից սահուն անցում կատարել քաղաքական դաշտ:
Նույն տեղեկությունների համաձայն, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը կհայտնվի քաղաքական թատերաբեմում, ավելի ստույգ, նրան նորից քաղաքական խաղերի մեջ կներքաշեն «շահագրգիռ» ուժերը»:
Նմանատիպ նյութեր
1899 դիտում
09:20 16-02-2016
Արցախի քաղաքական շրջանակներում քննարկվում է սահմանադրական բարեփոխումների երկու տարբերակ. «Իրատես de facto»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»