2721 դիտում
21:45 15-12-2015
Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել զոհված ժամկետային զինծառայողի հուղարկավորությանը
Դեկտեմբերի 15-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի է ունեցել հակառակորդի դիպուկահարի կրակոցից դեկտեմբերի 11-ի երեկոյան ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում զոհված ժամկետային զինծառայող Կարեն Արմենի Գրիգորյանի հուղարկավորությունը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՊՆ բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ, զինվորականներ։
Սեյրան Օհանյանը զոհված զինծառայողի ծնողներին է հանձնել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Կարեն Գրիգորյանին հետմահու շնորհված «Մարտական ծառայության», ինչպես նաև ցուցաբերած արիության ու խիզախության համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողին հետմահու շնորհված գերատեսչական մեդալները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորը ցավով է նշել, որ այսօր հակառակորդի կողմից պարտադրված լարված իրավիճակում և նրա սադրիչ գործողությունների արդյունքում շարունակում ենք զոհեր ունենալ: Սեյրան Օհանյանը իր խոնարհումն է բերել զինծառայողի անմար հիշատակի առաջ և փաստել, որ Կարենի ու նրա նման քաջ տղաների անձնազոհությունը, խիզախությունը, սխրանքն ու հայրենիքին անմնացորդ նվիրվածությունը մերօրյա հերոսությունների վառ օրինակներ են:
[b]
ՀՀ ՊՆ[/b]
Նմանատիպ նյութեր
2254 դիտում
17:27 04-04-2014
Բակո Սահակյանը և Սեյրան Օհանյանը ներկա են գտնվել Արցախի ՊԲ մարտավարական զորավարժություններին
2534 դիտում
18:58 11-08-2016
Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել «Միասնության ուժ-2016» երիտասարդական հավաքի փակման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1024 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր