2070 դիտում
14:35 16-12-2015
Երևանում 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող ևս 50 ընտանիք ապահովվեց նոր բնակարանով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի N6/1 հասցեի նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը: Սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այս ծրագրի շրջանակում 4-րդ կարգի վթարայնության շենքերում բնակվող ևս 50 ընտանիք այսուհետ կապրի անվտանգ ու հարմարավետ բնակարաններում:
Նոր բնակարանների սեփականատերերին անձամբ հանձնելով բանալիներն ու սեփականության վկայականները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Հանրապետության նախագահի աջակցությամբ ու քաղաքապետարանի հետևողական քաղաքականության շնորհիվ մինչև տարեվերջ ամբողջությամբ կլուծվի 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը:
«2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրները լուծելու նպատակով այս տարի մենք արդեն 3-րդ բազմաբնակարան շենքն ենք շահագործման հանձնում: Այս շենքի շինարարությունը ևս սկսել էինք 2014թ.-ին: Այն, ինչպես 4-րդ կարգի վթարայնության շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով քաղաքապետարանի պատվերով կառուցված մյուս բոլոր շենքերը, շահագործման է հանձնվում նորոգված, բնակվելու համար պատրաստի վիճակում: Այսօր մենք 50 ընտանիքների բնակարանները հանձնեցինք: Իսկ մնացածներին բնակարանները կհանձնենք, երբ ամբողջությամբ կարգավորեն անհրաժեշտ փաստաթղթերը: Ի դեպ, այդ գործընթացը ներկայում շարունակվում է, և կարճ ժամանակում այն ևս կհասցվի ավարտին»,- ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նոր բնակարաններում, շնորհավորել երջանիկ տանտերերին ու նրանց հետ միասին գնահատել կատարված աշխատանքը: Իրենց գոհունակությունը փոխանցելով քաղաքապետին՝ բնակիչները նշել են, որ տասնամյակներով սպասված ամենանվիրական երազանքն այսօր իրականություն է դարձել:
Երևանի քաղաքապետարանի պատվերով շենքում կառուցվել է 1, 2 և 3 սենյականոց 110 բնակարան: Շենքի սեյսմակայունությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում գործող չափորոշիչներին: Շենքի մուտքերը հարմարեցված են նաև հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի համար նախատեսված թեքահարթակներով: Բոլոր բնակարաններն ունեն անհատական ջեռուցման համակարգ և շահագործման են հանձնվում էկոնոմ դասի նորոգված, բնակվելու համար պատրաստի վիճակում:
«Մինչև տարեվերջ ևս մեկ բազմաբնակարան շենք կհանձնենք շահագործման ու այդպիսով, ինչպես և խոստացել էինք, ամբողջությամբ կավարտենք 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանների փոխհատուցման գործընթացը: Սա իսկապես կարող ենք համարել մեծ ձեռքբերում, քանի որ շուրջ 650 ընտանիքների ամենաառաջնահերթ խնդիրն ենք կարողացել լուծել: Իսկ հետագայում արդեն կփորձենք քայլեր ձեռնարկել տարբեր վթարայնության շենքերի ամրացման հետ կապված ևս: Բնակարանամուտ տոնող մեր բոլոր համաքաղաքացիներին էլ մաղթում եմ, որ առողջ և երջանիկ վայելեն իրենց նոր բնակարանները»,- ընդգծել է քաղաքապետը:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
1761 դիտում
21:40 26-10-2015
4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող շուրջ 100 ընտանիք ևս ապահովվել է նոր բնակարանով
1191 դիտում
20:26 30-06-2015
Մինչև տարեվերջ 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող շուրջ 450 ընտանիք կապահովվի նոր բնակարաններով
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»