211652_close_icon
views-count2326 դիտում article-date 12:34 18-12-2015

Հունաստանում «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել Թուրքիայի հյուպատոսության շենքի վրա

Հունաստանի Սալոնիկի քաղաքում դիմակավորված անձինք «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել Թուրքիայի հյուպատոսարանի շենքի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ, տեղեկացնում է «Взгляд»-ը: Թերթի փոխանցմամբ՝ հարձակումն իրականացրել է 2 տասնյակից ավելի մարդ: Հյուպատոսության շենքը գտնվում է Սուրբ Դմիտրի փողոցի վրա: Շենքի վրա նետվել է 15 «Մոլոտովի կոկտեյլ»: Տուժածներ չկան: Նշենք, որ Հունաստանը թուրքական իշխանություններին պարբերաբար մեղադրում է իր օդային տարածքը խախտելու մեջ, իսկ նոյեմբերի 24-ին ռուսական Cy-24 ռմբակոծիչի միջադեպի հետ կապված՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվեց մասշտաբային ակցիա՝ ի համերաշխություն ռուս ժողովորդի, և այրվեցին թուրքական ու ամերիկյան դրոշները:

Նմանատիպ նյութեր