211652_close_icon
views-count4927 դիտում article-date 18:00 19-12-2015

Գերմանացի ուսուցիչները մտադիր են դասագիրք դարձնել Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը

Գերմանիայի Դաշնային հանրապետության ուսուցիչների ասոցիացիան ծրագրում է մասնակիորեն դասավանդել Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» քաղաքական մանիֆեստը 16 և բարձր տարիքի աշակերտների համար: Այդ մասին տեղեկացնում է Interfax-ը: Ասոցիացիայի նախագահ Ջոզեֆ Կրաուսի խոսքերով, մանկավարժները չեն կարող անտեսել նման հրահրող տեքստը, քանզի արգելվածը միշտ էլ ձգում է երիտասարդ մարդկանց: Նման փաստաթղթի ուսումնասիրության նպատակն է երիտասարդությանը հետ պահել քաղաքական ծայրահեղականությունից: Այդուհանդերձ, հրեական համայնքը մտահոգություն է հայտնել Ուսուցիչների ասոցիացիայի մտադրության կապակցությամբ: Հիտլերի հեղինակած «Իմ պայքարը» (Mein Kampf) առաջին անգամ հրապարակվել է 1925 թվականին` Հիտլերի` իշխանության գալուց ութ տարի առաջ:

Նմանատիպ նյութեր