11791 դիտում
23:51 20-12-2015
Երևանում «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ 48-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում`այսօր` դեկտեմբերի 20-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 02:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց, Երևանի բնակիչ, 48-ամյա Հարություն Աբարյանը իր վարած Toyota Yaris մակնիշի 40 RR 008 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու:
Վրաերթի հետևանքով վիրավորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին ասել են, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
[color=#EF2929]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+