211652_close_icon
views-count2581 դիտում article-date 21:58 22-12-2015

Աբրամովիչը պատրաստ է Գվարդիոլային դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է ամռանը թիմ հրավիրել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային: Ռուսաստանցի գործարարը պատրաստ է կատալոնացի մասնագետին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը, ինչպես նաև ցանկացած գումար տրամադրել՝ թիմի կազմը ուժեղացնելու համար: Նշվում է, որ Գվարդիոլան արդեն գնահատել է «Չելսին» և գտել, որ թիմին անհրաժեշտ է 10 ֆուտբոլիստ ձեռք բերել: Ներկա պահին Գվարդիոլային ձեռք բերելու գլխավոր հավակնորդ է համարվում «Մանչեսթեր Սիթին», սակայն մարզչի կինը՝ Կրիստինա Սերան գերադասում է Լոնդոնում բնակվել: Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Բավարիայի» հետ պայմանագիրը չերկարաձգելու որոշում է կայացրել:

Նմանատիպ նյութեր