211652_close_icon
views-count1670 դիտում article-date 14:50 25-12-2015

Վրաստանի նախագահը հավանություն է տվել վարչապետի պաշտոնում Կվիրիկաշվիլիի թեկնածությանը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր կողմ է արտահայտվել վարչապետի պաշտոնում գործող արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը առաջադրելուն, հաղորդում է apsny.ge-ն: Մարգվելաշվիլին այն հաստատման է ուղարկել խորհրդարան: Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել պաշտոնին, ինչպես նաև լքում է իշխող «Վրացական երազանք» կոալիցիան:

Նմանատիպ նյութեր