211652_close_icon
views-count1345 դիտում article-date 15:59 28-12-2015

Ամանորին ընդառաջ պարենային աջակցություն է ցուցաբերվել մայրաքաղաքի սոցիալապես անապահով շուրջ 22500 ընտանիքի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ամանորին ընդառաջ պարենային աջակցություն է ցուցաբերվել սոցիալապես անապահով շուրջ 22500 ընտանիքի: Առաջին անհրաժեշտության մթերքով պարենային փաթեթները հասցեատերերին բաժանում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժինների աշխատակիցները: Երևանի քաղաքապետարանի սոցիալական ուղղվածության բոլոր ծրագրերը կշարունակվեն նաև 2016 թվականին:

Նմանատիպ նյութեր