211652_close_icon
views-count4407 դիտում article-date 16:49 28-12-2015

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարող է ղեկավարել երկրի ազգային բանկը

Օրեր առաջ հրաժարական ներկայացրած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարող է նշանակվել այդ երկրի Ազգային բանկի նախագահ՝ փոխարինելով այդ պաշտոնում Գեորգի Կադաղիձեին, գրում են վրացական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Ղարիբաշվիլին բոլորի համար անսպասելի հայտարարեց վարչապետի պաշտոնը լքելու իր որոշման մասին: Ներկայիս Վրաստանի ազգային բանկի նախագահ Կադաղիձեն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղելավարման օրոք նշանակված այն քիչ պաշտոնյաներից է, որ շարունակում է պաշտոն զբաղեցնել: Վերջինիս պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2016 թվականին:

Նմանատիպ նյութեր