211652_close_icon
views-count5735 դիտում article-date 17:14 28-12-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ամփոփել է տարվա արդյունքները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր տեղի ունեցած տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում ներկայացրել է 2015 թվականի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործունեության հիմնական արդյունքները: ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ Հանրապետության գյուղատնտեսությունում տնտեսավարողների ջան-քերով և վարվող պետական աջակցության քաղաքականության արդյունքում գյուղատնտեսության ոլորտում 2015 թվականին գրանցվել են դրական տեղա­շարժեր։ ՀՀ ազ­­­­­գային վիճակագրական ծառայության ընթացիկ օպերատիվ տվյալներով 2015 թվա­կանի հունվար-նոյեմբերին գյուղատնտեսության համախառն արտա­դրանքի արժեքը կազ­մել է 931.4 մլրդ դրամ, որը գերա­զանցում է նախորդ տարվա նույն ժամանակա­հատվածի ցուցանիշը 11.6 %-ով: Տնտեսական աճը, հիմնականում, արդյունք էր գյուղատնտեսությունում տնտեսավարողների քրտնաջան աշխատանքի, որին նպաստեցին նաև բարենպաստ բնակլիմայական պայմանները և ոլորտում իրականացված պետական աջակցության ծրագրերը: Տնտեսական աճի ապահովման հետ մեկտեղ կարևորագույն ձեռք-բերումներից է ցանքա­տարածությունների ավելացումը և արդյունքում` հողային ռեսուրսների նպատակային օգտա­գործման մակարդակի բարձրացումը: Միայն 2015 թվականին ցանքատարածություններն ավելացել են 18500 հեկտարով: Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակն ընթացիկ տարում կազմել է 78.6 %, 2014 թվականի 74.4 %-ի դիմաց: Ընդհանուր առմամբ, ցանքատարածությունները կազմել են 351.3 հազ. հա նախորդ տարվա 332.8 հազ. հա-ի դիմաց, գրանցվել է 5.6 % աճ: Դեռևս կարևոր խնդիր է գյուղատնտեսական մթերքներ արտադրողների և վերամշակողների միջև պայմանագրային փոխշահավետ հարաբերությունների լիարժեք արմատավորումը: Ընթացիկ տարվա առանձնահատկություններով պայմանավորված, վերը նշված խնդիրների հետ մեկտեղ, չնայած որոշակի դրական տեղաշարժերի, առկա են նաև խնդրիներ կապված հողային ռեսուրսների նպատակային օգտագործման, գյուղատնտեսությունում համատեղ գործունեության, մասնա-վորապես կոոպերացիայի զարգացման, ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման, արտաքին շուկայի պահանջներին համապատասխան գյուղատնտեսական մթերքների որակի ապահովման անցման, իրացման համակարգի կատարելագործման և այլ ուղղություններին: Ըստ առանձին ճյուղերի և բնագավառների 2015 թվականի հիմնական արդյունքները հետևյալն են. ԲՈԻՍԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2015 թվականի հուն­վար-հոկտեմբեր ամիսներին բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 573.5 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 15.6 %-ով։ Բուսաբուծության ճյուղում աճը հիմնականում ապահովվել է պտղի և խաղողի արտադրության ծավալների ավելացման հաշվին: Բուսաբուծության ճյուղում գրանցված դրական տեղաշարժերին նպաստել են իրականացված մի շարք պետական աջակցության ծրագրերը, որոնցից հիմնականներն են. Սերմնաբուծության և սերմապահովության ծրագրեր: Ծրագրերի շրջանակներում սերմերի ներկրման և հանրապետությունից ձեռք բերման պահանջարկը ձևավորվել է մարզերից ներկայացված հայտերի հիման վրա, որոնք ամբողջությամբ բավարարվել են: Հացահատիկային տնտեսության, կերարտադրության զարգացմանն է ուղղվել «Գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում 2015 թվականին հանրապետության մարզերի հողօգտագործողների պա-հանջարկին համապատասխան հատկացվել է Ռուսաստանից ներկրված և տեղական սերմարտադրողներից գնված 1134 տոննա գարնանացան գարու, 5.3 տոննա եգիպտացորենի, 27.0 տոննա առվույտի և 247.8 տոննա կորնգանի սերմացու։ 2015 թվականի աշնանացանի համար նշված ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատակարարվել է Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 40 տոննա սուպերէլիտային և 1509 տոննա առաջին վերարտադրության, ինչպես նաև ծրագրերի շահառուների կողմից վերադարձված ու նրանցից գնված 2749 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու: Գյուղատնտեսական մշակաբույսերի անհայտ ծագման սերմերի օգտագործման բացառմանը և նոր սորտերի շրջանացմանն է նպաստել «Սերմերի ո­րա­կի ստուգ­ման և պե­տա­կան սորտափորձար­կ­ման ծրագրի» իրականացումը, որի շրջանակներում 2015 թվականի ընթացքում ստուգ­վել է գյուղատնտեսական մշակաբույսերի 15933 տոննա սերմ, որից հացահատիկային և հատիկաընդեղենային մշա­կա­բույ­սե­րի՝ 8976, բանջարբոստանային մշակաբույսերի՝ 26, պալարապտուղների՝ 6498, կերային մշա­կաբույսերի՝ 429, տեխնիկա­կան մշակաբույսերի և այլն: Ծրագրի իրակա­նացումը հնարավորություն է տալիս սորտափորձար­կումների միջոցով ընտ­րել և Հայաստանի Հանրա­պետության գյուղա­ցիական տնտե­սությունների համար երաշխավորել բույ­սերի նոր արդյու­նա­վետ սորտեր, որոնց օգտագործումը կա­պահովի բարձր և կայուն բերքատվություն: Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վտանգավոր հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարին է ուղղվել «Բույսերի պաշտպանության միջոցառում­ներ» ծրագիրը, որի շրջանակներում 2015 թվականի աշնանը կրծողների դեմ պայքարի իրականացման նպատակով ձեռք է բերվել 7900 կգ բույսերի պաշտպանության միջոց: Պայքարի միջոցառումներ են իրականացվել առավել վարակված 25000 հեկտար վարելահողերում և խոտ­հարքներում: Հանրապետությունում իրականացված մոնիթորինգի տվյալների վերլուծության արդյունքում 2015 թվականին մորեխների և անտառի վնասակար օրգանիզմների դեմ պայ­քարի միջոցառումներ չեն իրականացվել: Նշված ծրագրերի շրջանակներում հանքային պարարտանյութերի և դիզելային վառելանյութի հանրապետության մարզերի հայտերի պահանջարկն ամբողջությամբ բավարվել է, որը նպաստել է գյուղատնտեսական աշխատանքների ագրոտեխ­նիկական միջոցառումների կատարմանը, ցանքատարածությունների ավելացմանը, հողերի նպատակային և արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամուտների բարձրացմանը։ Նշված և այլ ծրագրերի իրականացման շնորհիվ բուսաբուծության ոլորտում ապահովվել են հետևյալ արդյունքները. Հացահատիկային մշակաբույսերի արտադրություն Հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններն ընթացիկ տարում կազմել են 199.9 հազ. հա 2014 թվականի 188.7 հազ. հա-ի դիմաց աճը կազմել է 11.2 հազ. հա (5.9 %): Ըստ օպերատիվ տվյալների հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքը 2015 թվականին կազմել է 630.4 հազ. տոննա նախորդ տարվա 590.6 հազ. տոննայի դիմաց, աճը կազմել է 39.8 հազ. տոննա (6.7 %): Ցորենի ցանքատարածությունները կազմել են 111.6 հազ. հա 2014 թվականի 106.4 հազ. հա-ի դիմաց, աճը կազմել է 5.2 հազ. հա (4.9 %): Ցորենի համախառն արտադրանքն ըստ օպերատիվ տվյալների 2015 թվականին կազմել է 369.4 հազ. տոննա, նախորդ տարվա 338.2 հազ. տոննայի դիմաց, աճը կազմել 31.2 հազ. տոննա (9.2 %): Բերքատվությունը 33.2 ց/հա է, նախորդ տարվա 31.8-ի դիմաց: Ծրագրերի իրականացումն իր դրական ազդեցությունն ունեցավ հացահատիկային տնտեսության ինտենսիվացման մակարդակի, ինչպես նաև ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացման վրա: Վերջին ցուցանիշը 2015 թվականի համար գնահատվում է շուրջ 53 %, 2014 թվականի 48.7 %-ի դիմաց: 2016 թվականի բերքի համար 2015 թվականի աշնանացանի տարածքները կազմել են 116830 հազ. հա, նախորդ տարվա 111836 հա-ի դիմաց, աճը կազմել է շուրջ 5000 հա (4.5 %): Իրականացված ծրագրերի արդյունքում հացահատիկային մշակաբույսերի ցանքերում օգտագործվող սերմերի շուրջ 80 %-ը սորտաթարմացվել է: Կարտոֆիլի արտադրություն Կարտոֆիլի ցանքատարածությունները 2015 թվականին կազմել են 32.5 հազ. հա նախորդ տարվա 31.5 հազ. հա-ի դիմաց, աճը 1000 հա (3.2 %): Ըստ օպերատիվ տվյալների կարտոֆիլի արտադրության ծավալները 2015 թվականին կազմել է 776.6 հազ. տոննա նախորդ տարվա 733.2 հազ. տոննայի դիմաց, աճը կազմել է 43.4 հազ. տոննա (5.9 %): Բանջար-բոստանային մշակաբույսերի արտադրություն Բանջարեղենի ցանքատարածությունները 2015 թվականին կազմել են 28.9 հազ. հա նախորդ տարվա 26.4 հազ. հա-ի դիմաց, աճը կազմել է 2.5 հազ. հա (9.5 %): Բանջարեղենի արտադրության ծավալը, ըստ օպերատիվ տվյալների, ընթացիկ տարում կազմել է 1033.8 հազ. տոննա, 2014 թվականի 954.6 հազ. տոննա, աճը կազմում է 8.3 %: Բոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները 2015 թվականին կազմել են 6.8 հազ. հա նախորդ տարվա 5.8 հազ. հա, աճը կազմում է 1000 հա (17.2 %): Ըստ օպերատիվ տվյալների բոստանային մշակաբույսերի արտադրության ծավալները 2015 թվականին կազմել են 286.0 հազ. տոննա նախորդ տարվա 245.8 հազ. տոննայի դիմաց, աճը կազմում է 40.2 հազ. տոննա (16,4 %): Պտղի և խաղողի արտադրություն Ընթացիկ տարում ապահովվել է պտղի և խաղողի աննախադեպ առատ բերք: Ըստ օպերատիվ տվյալների պտղի և հատապտղի արտադրության ծավալը 2015 թվականին կազմել է 377.8 հազ. տոննա, նախորդ տարվա 291.0 հազ. տոննայի փոխարեն, աճը կազմում է 86.8 հազ. տոննա (29.8 %): Ընթացիկ տարում, ըստ օպերատիվ տվյալների, խաղողի համախառն բերքը կազմել է 309.3 հազ. տոննա, նախորդ տարվա 261.3 հազ. տոննայի դիմաց գերազանցելով 2014 թվականի մակարդակը 48.0 հազ. տոննայով (18.4 %): Կատարվել են հետևյալ աշխատանքները` - 142 համայնքում հիմնադրվել են «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ (այդ թվում` 2015 թվականին 52 կոոպերատիվ), - 74 համայնքում իրականացվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքներ (կառուցվել է 184 կմ ջրագիծ, տեղակայվել է 229 հատ խմոց, միայն 2015 թվականին շուրջ 40 կմ ջրագիծ 48 հատ խմոց), - 74 համայնքի կոոպերատիվներին տրամադրվել է 741 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 161 անիվավոր տրակտոր, 580 միավոր այլ գյուղգործիքներ (միայն 2015 թվականին 200 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում 31 անիվավոր տրակտոր), - 55 համայնքի գյուղամերձ դեգրադացված արոտներում իրականացվել են վերականգնման ցուցադրական աշխատանքներ՝ ընդամենը 218 հա: Նշված բաղադրիչի շրջանակներում ապահովվել են հետևյալ արդյունքները` - ջրարբիացվել է և կենդանիների արածեցման համար հասանելի է դարձել շուրջ 121.5 հազ. հա արոտ, - խոշոր եղջերավորների կաթնատվությունը և քաշաճը բարձրացել է 18.0 %-ով, իսկ մանր եղջերավորների կաթնատվությունը և քաշաճը, համապա­տասխանաբար` 15.0 և 16.0 %-ով, - ավելացել է արոտօգտագործումից համայնքային բյուջե փոխանցվող արոտավճարները` շուրջ 58.0 %-ով, - բարձրացել է մսուրային շրջանի համար կուտակվող անասնակերի ապահովվածության մակարդակը` 74 %-ով:

Նմանատիպ նյութեր