211652_close_icon
views-count2198 դիտում article-date 17:50 28-12-2015

«Մանչեսթեր Սիթին» Մեսիին տարեկան 27 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին: Անգլիական ակումբի սեփականատեր շեյխ Մանսուրը հավանության է արժանացրել 28-ամյա արգենտինացու համար ֆինանսական ծախսերը: «Մանչեսթեր Սիթիի» ներայացուցիչները Մեսիի գործակալներին հայտնել են, որ խաղացողին պատրաստ են տարեկան 27 մլն եվրո աշխատավարձ վճարել: Ընդ որում, «քաղաքբնակները» չեն պատրաստվում «Բարսելոնայի» հետ բանակցություններ վարել, քանի դեռ չեն ստացել Մեսիի համաձայնությունը, իսկ կատալոնական ակումբը վստահ է, որ Մեսին կմերժի այդ առաջարկությունը, ինչպես ժամանակին մերժել է «Չելսիի» ու ՊՍԺ-ի առաջարկությունները: Նշենք, որ Մեսին «Բարսելոնայում» ստանում է տարեկան 20 միլիոն եվրո:

Նմանատիպ նյութեր