211652_close_icon
views-count1864 դիտում article-date 20:31 28-12-2015

Նիգերիայում ահաբեկչության հետևանքով 50 մարդ է զոհվել

Նիգերիայի Մայդուգուրի քաղաքում ահաբեկչական պայթյուններից առնվազն 50 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Նիգերիայի Անվտանգության ծառայության ներկայացուցիչ Մուհամեդ Կանարը հայտնել է, որ միայն գիշերը մահապարտների կողմից իրականացրած պայթյուններից զոհվել է ավելի քան 30 մարդ: «Դեռ չգիտենք, թե այս պահին քանի ռումբ կպայթի և քանի մահապարտ պայթյուն կիրագործի»,- ասել է Անվտանգության ծառայության ներկայացուցիչը:

Նմանատիպ նյութեր