Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը 41 ադամանդներով զարդարված Rolls-Royce է ձեռք բերել. ֆոտոշարք
Rolls-Royce ընկերությունը միակ նմուշով արտադրել է Ghost հատուկ սեդանը, որի սրահում կա 41 ադամանդ։ Ghost Red Diamond անվանումով մեքենան պատվիրել է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը։
Բացի ադամանդներով զարդարված սրահից, սեդանը ստացել է դեկորատիվ երեսպատում և հատուկ կաշվից նստատեղեր։
Ghost Red Diamond-ի 6,6 լ ծավալով V12 շարժիչը 570 ձիաուժ հզորություն է ապահովում, իսկ առավելագույն արագությունը 250 կմ/ժ է կազմում:
Ներկայացնում ենք բացառիկ սեդանի լուսանկարները: