22795 դիտում
14:22 29-12-2015
Նախագահը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 1-ին հատվածի և «Աստղիկ» բժշկական կենտրոնի բացման արարողություններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ներկա է գտնվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը նորաբաց բժշկական կենտրոնում շրջայցի ժամանակ ծանոթացել է առողջապահական այդ հաստատության նոր մասնաշենքի հնարավորություններին, ինչպես նաև հին մասնաշենքի հիմնանորոգման ու արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, բուժհաստատության կողմից մատուցվող ծառայություններին:
«Աստղիկ» բժշկական կենտրոնը, որը 1965թ-ից շահագործվող «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդն է, պատասխանատուների հավաստմամբ, արդիականացման արդյունքում հագեցվել է ժամանակակից սարքավորումներով: Բուժման, ախտորոշման և նորագույն ծառայությունների ներդրման, բարձրորակ կադրերով համալրման շնորհիվ կենտրոնում բժշկական օգնության և սպասարկման ծավալներն աճել են, ինչին զուգահեռ ավելացել է կենտրոնի աշխատողների թվաքանակը:
Հանրապետության Նախագահն այնուհետև մեկնել է Արարատի մարզ, որտեղ ներկա է գտնվել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ճանապարհի առաջին (տրանշ 1)՝ Երևան-Արտաշատ նորակառույց հատվածի բացման արարողությանը: Արարողության մասնակիցները նույն վայրում ուղիղ հեռարձակմամբ հետևել են նաև ճանապարհային միջանցքի Երևան-Աշտարակ հատվածի զուգահեռ բացման արարողությանը:
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագիրը նպատակ ունի միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կապել միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը շուրջ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին:
Հանրապետության համար ռազմավարական նշանակության կարևոր այդ ճանապարհի՝ երկկողմանի երթևեկությամբ առաջին հատվածի բացումից հետո, ծրագրի պատասխանատուները Նախագահին զեկուցել են «Հյուսիս-հարավ» ճանապարհ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան