211652_close_icon
views-count2386 դիտում article-date 15:57 29-12-2015

Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման նոր ժամկետներ են սահմանվել

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2013, 2014, 2015 թվականների արդյունքներով մինչև 10 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման վերջնաժամկետ սահմանել 2017 թվականի հունվարի 1-ը, իսկ 2014 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող, 2015 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 115.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար՝ 2016 թվականի մայիսի 1-ը: Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ: Նշված օրենքի 1-ին հոդվածի համաձայն 2016թ. հունվարի 1-ից սկսած` հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների և ապրանքների արտահանման դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի) դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով: Նախագծի ընդունման դեպքում կհաստատվի ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ-ապրանքագրի ձևը, որը հնարավորություն կտա հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների և ապրանքների արտահանման դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի) դուրս գրել էլեկտրոնային եղանակով:

Նմանատիպ նյութեր