5811 դիտում
22:08 31-12-2015
Ձյան մաքրման աշխատանքները կշարունակվեն ողջ գիշերվա ընթացքում
Մայրաքաղաքում շարունակվում են նախորդ օրվա երեկոյից մեկնարկած ձյան մաքրման աշխատանքները: Չդադարող տեղումներին
զուգահեռ համապատասխան մեքենամեխանիզմներով շարունակվում են գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման և
աղային խառնուրդով մշակման աշխատանքները: Ձյան շերտից պարբերաբար մաքրվում են նաև մայթերն ու դեպի միջբակային
տարածքներ տանող ճանապարհները: Իրականացվող աշխատանքները շարունակում են կանոնակարգվել և վերահսկվել վարչական
շրջանների ղեկավարների ու Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի
կողմից: Վերոնշյալ բոլոր աշխատանքները կշարունակվեն ողջ գիշերվա ընթացքում:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
757 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
895 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ