211652_close_icon
views-count62180 դիտում article-date 22:43 02-01-2016

Հիվանդանոցում մահացավ «Բարի Սամարացի» ՍՊԸ-ի աշխատակիցը, ով վրաերթի է ենթարկվել որդու աչքի առջև

Այսօր, հունվարի 2-ին, Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացավ Երևանի բնակիչ, 61-ամյա Էմմա Թադևոսյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել 2015թ. դեկտեմբերի 30-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 30-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 25-ամյա Արայիկ Ստեփանյանը Այվազովսկի փողոցի 14ա շենքի դիմաց իր վարած «Lancy» մակնիշի 33 VO 871 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Է. Թադևոսյանին, և նրան իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով, Է. Թադևոսյանը աշխատում էր «Բարի Սամարացի» ՍՊԸ-ում, իսկ վրաերթին ականատես է եղել նրա տղան: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Նմանատիպ նյութեր