21934 դիտում
11:05 04-01-2016
«Մի կաթիլ մեղրի պատմություն»՝ Նորագյուղ թաղամասում. գինովցած երիտասարդների վեճի արդյունքում 51-ամյա մայրը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց. նրան փրկել են տեղի բժիշկները
Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Դավիթ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 3-ին Նորագյուղ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության և դանակահարության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:20-ի սահմաններում նշված թաղամասի 9/1 տան դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել նշված տան բնակիչ, 27-ամյա Տիգրան Մայիլյանի, Նորագյուղ թաղամասի 9/9 տան բնակիչ, 30-ամյա Մանվել Մայիլյանի և Նորագյուղ թաղամասի 12 տան բնակիչ, 24-ամյա Աշոտ Հախեյանի և Նորագյուղ 361 տան բնակիչ, 26-ամյա Համլետ Խաչատրյանի միջև:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Հախեյանն ու Հ. Խաչատրյանը գինովցած վիճակում 9/1 տան դիմաց իրենց պահել են անվայել. անհարկի ծեծել են եղբայրների տան դուռը, որից հետո նրանց զգուշացրել են, որ չանհանգստացնեն իրենց, սակայն նրանք շարունակել են իրենց լկտի գործողությունները և սկսել հայհոյանքներ տալ եղբայրների հասցեին, որի ժամանակ տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, և մասնակիցներից մեկը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է եղբայրների մորը՝ 51-ամյա Հերմինե Զորաբյանին՝ որովայնի հատվածում պատճառելով վնասվածք:
Մայրը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների օպերատիվ և գործողությունների արդյունքում հնարավոր է եղել փրկել կնոջ կյանքը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներ Ա. Հախեյանն ու Հ. Խաչատրյանը դիմել են փախուստի: Ոստիկանությունը որոնում է նրանց:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: