211652_close_icon
views-count87064 դիտում article-date 20:01 08-01-2016

Մինչ Ադրբեջանն ու որոշ հայ գրանդակերներ փորձում են ցեխ շպրտել Հայոց բանակի վրա` բանակի շնորհիվ մեր սահմանները անառիկ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մինչ ալիևյան բռնապետությունը և Հայաստանում որոշ գրանդակեր կազմակերպություններ ամպագոռգոռ հայտարարում են, թե Հայոց բանակում իրավիճակը պայթյունավտանգ է, կադրերը բոլորովին այլ բան են հուշում: Այսօր` հունվարի 8-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս, որտեղ թե' զիվորների, թե' սպայական կազմի հանուն հայրենիքին ծառայելու ոգին մարտական է: Նրանք պատրաստ են տարվա ցանկացած եղանակին անառիկ պահել Հայոց սահմանները և մինչև վերջ պայքարել հայ ժողովրդի խաղաղ գոյատևման համար: Զինվորները առանց սպաների ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մեր դուխը սպաների դուխից շատ է ուժեղ: Ադրբեջանական ոչ մի դիվերսանտ ու բաշիբոզուկ չեն կարող մեր դուխի վրա ազդել: Ողղակի ուզում ենք, որպեսզի ժողովուրդը իմանա, որ մենք օրվա 24 ժամը հսկում ենք մեր սահմանները և թող որոշ չակերտավոր հայրենասերներ Երևանի իրենց տաքուկ բնակարաններում վեր ընկած չփնովեն բանակին: Առիթից օգտվելով, շնորհավորում ենք մեր մայրերի, հայրերի, քույրերի ու եղբայրների, հարազատների, բարեկամների, հայ մարդու Ամանորը և Սուրբ Ծնունդը»: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 459+
459+

Նմանատիպ նյութեր