211652_close_icon
views-count25038 դիտում article-date 12:51 11-01-2016

Երևանում ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները Կիևյան կամրջի վրա կանխել են տղամարդու ինքնասպանության փորձը

Երեկ՝ հունվարի 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները Կիևյան կամրջի վրա կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 17:00-ի սահմաններում, քաղաքացիները նկատել են, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 35-ամյա Ա. Շ.-ն անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է, որ ցած է նետվելու: Քաղաքացիները դիմել են այդ պահին նշված հատվածով անցնող ոստիկանության աշխատակիցներին, ովքեր էլ կարողացել են մի քանի րոպե զրուցել տղամարդու հետ և նրան վտանգավոր սահմանից կարողացել են անցկացնել անվտանգ վայր: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր