211652_close_icon
views-count41017 դիտում article-date 14:19 11-01-2016

«Մուսալեռ» ռեստորանում աղմկահարույց կրակոցների և սպանության գործով բանկի կառավարիչը մեղայականով ներկայացավ Վաղարշապատի ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSNYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և Վաղարշապատի քննչական բաժնի քննիչների բացատրական աշխատանքի շնորհիվ Վաղարշապատի ոստիկանություն է մեղայականով ներկայացել «Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղի կառավարիչ Արմեն Պառավյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանային համալիրում երիտասարդի սպանության և Տարոնիկի գյուղապետին հրազենային վնասվածք պատճառելու փաստով հարուցված քրեական գործում: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/06/74258/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի աշխատակիցները, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները ժամերի ընթացքում պարզել էին հունվարի 6-ին Արմավիրի մարզի «Մուսալեռ» ռեստորանային համալիրում կատարված սպանությունը: Նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության և քննչական բաժնի կողմից որոնվում էր Էջմիածին քաղաքի Վ. Մամիկոնյան 34 տան բնակիչ, նախկինում դատված 32-ամյա Արթուր Անատոլիի Բաբայանը: Վերջինս կասկածվում էր Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Տիգրանի Կարապետյանին սպանելու մեջ, ինչպես նաև Տարոնիկի գյուղապետ, 35-ամյա Արմեն Արարատի Խլղաթյանին հրազենով վնասվածք պատճառելու մեջ: Նշված հանցագործությունը կատարելու մեջ որոնվում էին նաև Էջմիածին քաղաքի բնակիչներ, 43-ամյա Արմեն Պառավյանը և 42-ամյա Խորեն Խաչիկյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Ա. Պառավյանը աշխատում է «Անելիք» բանկի Էջմիածնի մասնաճյուղում` որպես կառավարիչ, իսկ Խ. Խաչիկյանը բիզնեսմեն է: Նշված հանցագործությունը բացահայտելու համար օպերատիվ քննչական խմբերը ղեկավարել էին Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանը, Վաղարշապատի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Կարապետյանը և ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Գագիկ Մարկոսյանը: Իսկ Հայաստանի քննչական կոմիտեն [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/10/74434/]հաղորդագրություն [/url]էր տարածել, որ հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել ևս երկու անձ: Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ նշված համալիրում 2016թ. հունվարի 6-ին տեղի ունեցած զինված միջադեպին մասնակցություն են ունեցել նաև Էջմիածին քաղաքի բնակիչներ Խ.Խաչիկյանը և Ա.Պառավյանը։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նրանք խմբի կազմում դիտավորությամբ խախտել էին հասարակական կարգը, հայհոյել աշխատակիցներ Վ.Խաչատրյանին, Ս.Խլղաթյանին, իսկ Ա.Պառավյանը նաև որպես զենք օգտագործվող առարկայով բռնություն էր գործադրել նրանց, ինչպես նաև Տարոնիկ գյուղի բնակիչներ Ա.Կարապետյանի և Ա.Խլղաթյանի նկատմամբ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հունվարի 9-ին Ա.Պառավյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Խ.Խաչիկյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քննիչը նույն օրը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ [b]Կասկածյալ Արմեն Պառավյան [/b] [img]/ups/images/0515621001452506157879293.jpg[/img] [b]Կասկածյալ Արթուր Բաբայան [/b] [img]/ups/images/0976670001452512162220725.jpg[/img] [b]Կասկածյալ Խորեն Խաչիկյան [/b] [img]/ups/images/0143137001452506224529242.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր