211652_close_icon
views-count4020 դիտում article-date 23:27 11-01-2016

Ուշադրություն. Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում, Եղեգնաձոր-Ելփին, Վայք-«Զանգեր», «Զանգեր»-Սիսիան, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին և Ջաջուռի լեռնանցքում մերկասառույց է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [color=#CC0000]Փակ է Վարդենյաց լեռնանցքը: [/color] ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային): [color=#CC0000]Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:[/color] [color=#CC0000]Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում, Եղեգնաձոր-Ելփին, Վայք-«Զանգեր», «Զանգեր»-Սիսիան, Գորիս-Սիսիան (10-15 կմ) ավտոճանապարհներին և Ջաջուռի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:[/color] ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` [color=#CC0000]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ (բացառությամբ կցորդիչով բեռնատարների):[/color]

Նմանատիպ նյութեր